Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ, ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ,ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ։ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ։

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետև դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ

Արտիստին

Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ:Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, և կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր…Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես, և քեզ հետ է նորից Անհանգստությունը:Մի ստիր ինքդ քեզ` առանց այդ դու չես կարող:Սերն ու անդորրը ընդամենը պատրանք են, առանց որոնց Ճանապարհ չի լինում:

Սովորականն անսովոր է

Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետև այն հոսելի է։Ու որպեսզի գետակը չմեռնի ու կարողանա հասնել գեղեցի՜կ կապույտ ծովին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժ լինի ու թափվի ներքև, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը…―Ոչ,― մտածեց Գետակը,― ես ամենաանսովորն եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես աննկատ խառնվեց նրան ու նրա հետ միասին հանգիստ լողաց դեպի Ծո՜վը…Իսկ նա, մեծահոգի, նույնիսկ չնկատեց էլ դա․․․Գետը քաշում էր նավեր, լույս էր տալիս, ձկներին էր փաշտպանում ձկնորսներից ու կատուներից…Քիչ հոգս չուներ։Այդպես անցավ գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց.―Ես ամենաանսովորն եմ, ես հասա Ծովի՜ն:Բայց հանկարծ տեսավ, որ շատ կան այդպիսի «անսովորներ», որ թաքնվել էին Գետի մեջ․․․Իսկ բոլոր կամուրջները, առափնյա հատվածները ու այլ պարգև֊պատիվները մարդիկ տվեցին Գետին, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական…Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

Leave a comment