Ենգիբարյան գրողը

Առաջին անգամ էի կարդում Ենգիբարյանի մանրապատումները և իրոք ապշած եմ, ըստ իս նրա «Գրպանահատը» մանրապատումի մեջ նա ծաղրածուներին էր համեմատում գրպանահատների հետ, ծաղրածուները բոլորին ժպիտ,  ուրախություն են պարգևում, ահա, բոլորը ժպտում և ծիծաղում են իր կերտած կերպարի միամիտ հիմարությունների վրա, նա երջանիկ է, որ իր դերասանական խաղը դուր է գալիս հանդիսատեսին, սակայն ոչ ոք չի ժպտում այնպես, ինչպես երազում է ծաղրածուն, ոչ ոքի ժպիտի մեջ չկա սեր:

Հաջորդ մանրապատումը, կարծում եմ, յուրօրինակ սիրո խոստովանություն է, քանի որ նա պարզ բացատրում է, որ սիրում է աղջկան, հայտարարում,  որ աղջիկը չպետք է վախենա թռչելուց (սիրուց), քանի որ եթե նա կորցնի մի սիրտը, ապա մյուսը հաստատ կստիպի նրան շարունակել ապրել: Մեկ սիրտը ի նկատի ունի մոր սերը, որը երբեք չի մարի, ամեն ինչ ունի վերջ, սակայն մոր սերը միշտ անմար է, իսկ երկրորդը հենց

տղայի սերն է, որը այնքան ուժեղ է, որ չի թողնի աղջկան ընկնել, իսկ համենայն դեպս, եթե ընկնի, նրան կօգնի իր մայրը:

«Գունդը ափի մեջ» երևի թե սա ամենախորը մանրապատումն էր, այն ինձ համար միևնույն է, մնում է գեղեցիկ և շատ անհասկանալի։ Չէ՞ որ կարծես նա ասաց այն, ինչ ուզում էր, բայց մի բան, ինչ- որ բան մնում է կիսատ, անհայտ:

Կարծում եմ, որ «Մ՛ի նեղացրեք մարդուն» մանրապատումն ավելի շատ մարդասիրական է, հասկացնել է տալիս, որ ոչ ոք մյուսից առավել չէ, բոլորը հավասար են և չպետք է մեկին վիրավորել զուտ նրա համար որ նա ինչ- որ բանում թերացել է:

Վերջին մանրապատումը, ըստ իս, հիասթափություն ապրած տղայի զգացմունքների արտացոլումն է, տղան անում է մի քայլ իր սիրած աղջկա համար, որը չի գնահատում այդ աղջիկը, կարծես թե Ենգիբարյանը վիրավորված և մերժված է:

Կարծում եմ, որ
Ենգիբարյանին կարդալով՝ ամբողջ ներսդ լցվում է մտածմունքներով, վերանայում ես, թե ինչպես ես ապրել և ինչ ես արել, գիտակցում ես, որ սերը մարդուն տրված ամենագեղեցիկ զգացմունքն է, որը չպետք է կոտրել ոչ մի դեպքում:այս մանրապատումների ընդհանուր տրամադրությունը տխուր է, սակայն Ենգիբարյանը տեսնում է նաև հույսի նշույլ և ցույց է տալիս, որ նա շարժվում է ուղիղ դեպի այդ լույսը և չի հանձնվում: Համենայն դեպս, բոլոր մանրապատումները ունեն մեկ ընդհանուր ենթատեքստ՝ մարդը չի կարող ապրել առանց մյուսների, մարդուն անըդհատ պետք է մեկը, ով կհասկանա և կընդունի իրեն։

Leave a comment