Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ Կարդում ենք Ենգիբարյան

1.Ենգիբարյան մարդը
2.Ենգիբարյան ծաղրածուն
3.Ենգիբարյան գրողը

Համացանցում փնտրիր նյութեր նշված վերնագրերով և ներկայացրու բլոգումդ։

Ճանապարհ դեպի կրկես,1963 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված հայկական ֆիլմ, որը նկարահանվել են ռեժիսորներ Հենրիկ Մալյանն ու Լևոն Իսահակյանը Լեոնիդ Ենգիբարյանի ստեղծագործական ինքնակենսագրության մոտիվներով։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։Ֆիլմը, որ նկարահանվել Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ, ինչն արժանանում է ծնողների վրդովմունքին։ Կրկեսում աշխատելու Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, որովհետև այնտեղ աշխատանք ստանալուց հետո նա սկսում է զբաղվել կողմնակի գործերով , իսկ երեկոյան որոշում է հանդես գալ որպես ծաղրածու, սակայն պատրաստ չլինելով՝ բոլորին հիասթափեցնում է։ Գիշերը նա որոշում է հեռանալ կրկեսից, գնում է գեղարվեստական տնօրենի աշխատասենյակը, որտեղ հավաքվել էին կրկեսի արտիստները։ Տնօրենն ասում է, որ Լեոնիդը տաղանդ չունի, բայց ակրոբատ Իրինան դեմ է արտահայտվում նրա խոսքերին։ Գեղարվեստական տնօրենը որոշում է գնալ Լեոնիդի տուն՝ նրա հետ խոսելու, սակայն նրա տանը ծնողներն էին, որոնք սկսում են նախատել տնօրենին։ Հեռանալով տնից՝ Լեոնիդը շրջում է երկրում նախապատրաստվել իր հաջորդ ելույթին։ Արդյունքում նա իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ դառնում է ծաղրածու՝ արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

Ներկայացրու տպավորություններդ ֆիլմի վերաբերյալ։

Ես այդ ֆիլմը շատ եմ հավանել, քանի որ Ենգիբարյանը ձգտում էր, որպեսզի հասնի իր երազանքին։ Եվ վերջապես հասավ իր երազանքին, քանի որ նա շատ էր աշխատում։ Ֆիլմը ինձ սովորեցրեց, որ պետք է շատ աշխատել և լինել ջանասեր։

Leave a comment