Պատմիր Ղ․ Աղայանի մասին մի քանի նախադասությամբ․ ճանաչիր նրան։
Ղ․ Աղայանը շատ սիրված գրող է։ Իմ ճանաչած բանաստեղծություններն են <<ամիսներ և չորս եղանակ>>, <<արեգակ>>, <<արև>>, <<ճախարակ>>, <<հիշողություն> և <<ծիտը և բազեն>>։ Նրա հեքիաթներից շատ եմ սիրում <<Եղեգնուհին>> և <<Անահիտը>>։
Ներկայացրու «Անահիտ» հեքիաթը։
Անահիտ հեքիաթը պատմում էր Անահիտի և Վաչագանի մասին։ Վաչագանը սիրում էր Անահիտին, և դրա համար Անահիտը Վաչագանին խնդրեց տիրապետել որևէ արհեստի։
Արդյո՞ք նկատեցիր բացասական կերպարների։
Այո
Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
բյուրաղի – ազարավոր լարեր ունեցող
հազարապետ – երկրի տնտեսական գործերի կառավարիչ
դադրած – հոգնած, բեզարած
փարչ – կավե կամ պղնձե բռնակավոր գավաթ
կակուղ – փափուկ
փտնել – վատաբանել, փնովել
դիպակ – մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտոր և դրանից կարված զգեստ
ոսկեծղի – ոսկեթև, ոսկեբազուկ
մարի – էգ թռչուն
սպանդարան – սպանդանոց, սպանության վայր
տարտարոս – հունական դիցաբանության մեջ՝ դժոխք
զարբաբ – դիպակ
քունջ – անկյուն
զինահարվել – սարսռալ, փշաքաղվել
կռատուն – կուռքերի տուն, հեթանոսական տաճար, սրբարան
սփածված – ծածկված, վրան գցված
հախռել – խժռել, լափել
երկիր գործել – զբաղվել երկրագործությամբ, հողի մշակմամբ
Ներկայացրու Անահիտին։
Անահիտը շատ խիզախ, փափկասիրտ, գեղեցիկ, համարձակ աղջիկ էր, նա շատ էր սիրում Վաչագանին։
Համեմատիր հեքիաթը ժամանակակից մոտիվներով նկարահանած մուլտֆիմի հետ,ներկայացրու նմանություններն ու տարբերությունները։
Մուլտֆիլը վատ թարգմանված է, իսկ հեքիաթը շատ լավն է։ Մուլտֆիլմում կան բառեր, որոնք ռուսերեն են։ Ես դիտել եմ մուլտֆիլմը և կարդացել եմ գիրքը, բայց գիրքը ավելի շատ դուր եկավ ինձ։