• Ի՞նչ նշանակություն ունեցավ Մագնեսիայի ճակատամարտը հայերի համար։
Հայաստանը իրենց անկախ համարեց։
• Ո՞րն էր Արտաշես l-ի գլխավոր նպատակը։
Միավորել Մեծ Հայքը և Ծոփքը դարձնել մեկ պետություն։
• Ի՞նչ բարեփոխումներ է իրականացրել Արտաշեսը։
Անկախացնել Մեծ Հայքը։
• Ու՞մ որդին էր Տիգրան Մեծը, ինչու՞ էր նա որպես պատանդ հայտնվել Պարթևստանում։
Պարթևները պատանդ պահանջեցին արքայազնին և քանի որ Արտավազդ թագավորը որդի չուներ ուղարկեց իր եղբոր որդուն Տիգրան Մեծին։
• Ներկայացրեք Տիգրան Մեծի գործունեությունը։
Նա թագադրվեց Աղձնիք նահանգում, հետո կառուցեց Տիգրանակերտը։ Եվ վերամիավորեց Ծոփքը։
• Ներկայացրեք Հայ-պոնտական հարաբերությունները Տիգրան Մեծի օրոք։
Ք. ա. 112թ. Փոքր Հայքը միացել էր Պոնտոսին, իսկ այդ ժամանակ իշխում էրՄեհրդատ VI-ը, նա ուժեղ պետություն էր կազմել Սև ծովի ավազանում և նպատակ ուներ Հռոմից դուրս հանելու Փոքր Ասիայից և Հունաստանից։ Մեհրդատ VI- ը պատրաստվում էր արշավել դեպի Արևմուտք, իսկ Հայոց արքան՝ դեպի արևելք, հարավ, և հարավ —արևմուտք։ Այդ պլանները չէին խանգարի Մեհրդատին նվաճել այդ տարածքները։ Երկու պետություններին էլ ամուր թիկունք էր հարկավոր, դրա համար էլ նրանք Ք. ա. 94թ.-ին կնքեցին դաշինք։