Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

բուն – բույն

սար – սանր

թուր – թույր

հուն – հույն

վար – վարկ

բաց – բայց

կամ – կայմ

պատ – պայտ

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:


Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:

սնունդ – ծնունդ

դանակ – բանակ

պարտեզ – քարտեզ

բերք – վերք

զատիկ – տատիկ

բառարան – վառարան

բռնակ – դռնակ

կատակ – հատակ

բյուր – հյուր

ձագ – թագ

մանր – սանր

մարագ – կարագ

դարձ – բարձ

ավագ – նվագ

թախտ – բախտ

կառք – փառք

հարթ – կարթ

լրագիր – գրագիր

հերթ – թերթ

լույս – հույս

ձյութ – հյութ

ճեղք – մեղք

շռայլ – մռայլ

նյարդ – լյարդ

նուրբ – սուրբ

թափոր – սափոր

մահակ – պահակ

ջութակ – թութակ

Leave a comment