«Մայրիկ» բառին բնորոշ 7 բառ գրե՛ք և բառերը այբբենական կարգով դասավորե՛ք։
Բարի, հոգատար, գեղեցիկ, աշխատասեր, օգնող, մխիթարող, քնքուշ։
Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բառը: Կազմե՛ք մեկական նախադասություն՝ օգտագործելով «մեղանչել» և «մեղա գալ» կառույցները։
Մեղանչել նշանակում է մեղք գործել։
Մի մարդ մեղանչում էր։
Երեխան մեղա գալով աղոթում էր։
«Գարնանաբույր» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, նոր բառեր կազմի՛ր։
բանան, նա, բույր, բույն, նա, նանա, նանար, բու, անուն, գարուն, Աննա
Գրի՛ր նշված բառերի հայերեն տարբերակները՝ «լուստրա», «պատալոկ», «թավա» , «պոլ», «պատակոլնիկ» , «գառաժ» , «բագաժնիկ», «պոնչիկ», «սավոկ»։
լուստրա – ջահ
պատալոկ – հատակ
պատակոլնիկ – պատուհանագոգ
գառաժ – ավտոտնակ
բագաժնիկ – բեռնախցիկ
պոնչիկ – փքաբլիթ
սավոկ – գոգաթիակ
Արևմտահայերեն բառերը փոխադրի՛ր արևելահայերեն՝
աղեկ, աղվոր, , քով, ետք
աղեկ – լավ
աղվոր – գեղեցիկ
քով – մոտ
ետք – հետո
Տրված բառերի առաջին տառերի փոփոխմամբ կազմե՛ ք նոր բառեր։
բառարան, բռնակ, բյուր, մանր, դարձ, կառք, հարթ, հերթ, լույս, նուրբ, ջութակ
բառարան – վառարան
բռնակ – նռնակ
բյուր – հյուր
մանր – ծանր
դարձ – բարձ
կառք – փառք
հարթ – կարթ
հերթ – թերթ
լույս – հույս
նուրբ – սուրբ
ջութակ – թութակ
Բառաշարքում առանձնացրե՛ք հոմանիշ բառերի վեց զույգ:
Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
գոտեմարտիկ – ըմբիշտ
բերկրանք – հրճվանք
կողով – զամբյուղ
ատելություն – հակակրանք
ուժ – զորություն
երաշխիք – գրավական
Զատկական ասացվածքները վերականգնե՛ք։
համար ունեցողի ամեն Զատիկ է օր
շուտ փետելով Ակլատիզը չես բերի Զատիկը
Զատկին ձուն կարմիր կսազե
չի գիտենա պաս Զատկի համը չբռնողը
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է։
Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի
Կարմիր ձուն Զատկին կսազե։
Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա։
Տրված բառերը բաժանե՛ք իմաստային երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ
Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ
Զատկական թեմայով ակրոստիքոս հորինե՛ք։
Զ – զատիկը
Ա – ամենագեղեցիկ
Տ – տատիկին
Ի – իրիկունը
Կ – կարմիր ձու հյուրասիրեց