Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր մեկ բառով:
Բարկությունից կամաց-կամաց (գունատվում էր) գունատ էր դառնում:
Տերևներն արդեն (դեղնել էին) դեղին էին դարձել:
Հայացքն ավելի (ջերմ էր) ջերմ էր դարձել;
Մի քիչ էլ (առաջացավ) առաջ գնաց ու կանգնեց:
(Ուշացար) Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Նրա այդ շարժումից թագավորը նորից (քարացավ) քար դարձավ:
Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բառերի համապատասխան ձևերով:
Ջուրը մտնողը (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկնողը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտնողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն անցնողը (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացող (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:
Կետերի փոխարեն գրիր տրված բայերի համապատասխան ձևերը:
Փորձված, սոված, տաշած, ընկած, բերած, կտրած, չտեսած:
Կուշտը սովածի համար մանր է բրդում:
Քամու բերածը քամին կտանի:
Փորձված աղվեսը զույգ ոտքով է թակարդն ընկնում:
Ջուրը չտեսած չեն բոբիկանա:
Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ընկածին չեն խփում: