Գրել պատում ուսումնառության քո 6 տարիների մասին: Նկարագրել և բնութագրել դրանք: Պատմել տարեցտարի քո աճի, ձեռքբերումների, թերացումների մասին: Ո՞ր տարին ես համարում ամենաարդյունավետը, ամենահետաքրքիրը, ամենակարևորը, ամենաչստացվածը:
Ես երկրորդ դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացիում։ Ես առաջին դասարան չեմ գնացել և միանգամից գնացել եմ երկրորդ դասարան։ Շատ լավ տարիներ էին։ Չորրրորդ դասարանում ավելի հավես էր քան հինգերորդ դասարանում։ Ես ուրիշ դպրոց չեմ գնացել։ Մայրիկս աշխատում էր Հյուսիսային դպրոցում, հետո սկսեցի ես սովորել այնտեղ։ Ես ավելի շատ սիրում եմ Հյուսիսային դպրոցը, որովհետև ավելի շատ հիշողություններ ունեմ։
- Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն: - Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է (հնագույն) հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: (կանաչագույն) Կանաչ կղզին, (մեծ) խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու (խոշոր) մեծ գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր (հնագույն) հին ու (զարմանալի) զարմանահրաշ վայրերով:
Պատանին (տխրալի) թախծալի հայացքը լեռնային գետակի (վճիտ) զուլալ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների (քաղցր) անուշ դայլայլը:
Գիշերն իր (խավար) մութ թևերն է փռել:
(զվարթ) Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս: