
Մի քանի օր առաջ ես մի թռչուն բերեցի տուն։ Նա քանի որ ընտանի չէր շատ էր վախենում։ Նրան կոչեցի սիրունիկ։ Շատ սիրուն նախշեր ուներ։ Եվ շատ սիրուն դայլայլում էր։ Նրան փորձում էի ընտելացնել, բայց նա չէր ընտելանում։ Շատ խելոք էր։ Մի քանի օրից սկսեց էլ չուտել, բժիշկ կանչեցինք։ Մի քանի օրից սկսեց չթռչել։ Շատ էի վախենում, սկսեցի տխրել։ Բայց բժիշկը ասաց, որ պետք չէ տխրել։
Պարզվում է, որ թևն է վնասվել։ Թպրտում էր և բժիշկը չէր կարողանում բուժել։ Միակ դեղամիջոցը ձիու մազն էր։ Իսկ մեր կողմերում հազվադեպ էր հանդիպում ձի։ Միակ ձի պահողը հարևան Արտակինն էր։ Հիմա պատմեմ նրա մասին։ Նա խեղճ, մենակ ծերունի էր։ Պահում էր մի քանի կենդանիներ այդ թվում հավեր, ոչխարներ, նապաստակներ և մի ձի։
Բայց հո նրա ձիուց մազ չէի՞ պոկելու։ Պարզ է, որ ծիտս այդպես էլ կմնա։ Բայց ես գնացի, խնդրեցի, պատմեցի ամբողջ պատմությունը և նա ինձ տվեց ձիու մազ։ Արագ բերեցի տուն և նրան բուժեցինք։ Նրան բուժելուց հետո, նրան լավ էի վերաբերվում, կերակրում էի, խնամում էի, քնացնում էի։ Եվ մի քանի օրից նա բուժվեց։