1. Տարբերակներում բերված արտահայտություններից երեքը ենթարկվում են մի հետաքրքիր օրինաչափության: Ո՞ր տարբերակի արտահայտությունը չի ենթարկվում այդ օրինաչափությանը:
արյունը ջուր դառնալ
անձյուն ձմեռ
հսկա կենդանի
գլխի ընկնել
2. Գուշակի՛ր Ներսես Շնորհալու հանելուկի պատասխանը:
Կա մի գմբեթ ՝ բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ ՝ պայծառ լույսով,
Կախված ջահեր ՝ առանց պարան:
Երկինք
3. Ո՞ր բառից են «քամվել» հասարակ, հասկ, ութ, թույն, նյութ, կարաս, սար, կար բառերը:
հասարակություն
4.Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛ր, որը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:
Արև (…) Տունկ
շող
ծաղիկ
երես
ցող
5. Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին:
Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:
Բ.Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:
Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:
Դ.Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:
6. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել մշտապես հաջողութուն չունեցող մարդուն:
բախտի վերին ծայրում լինել
բախտի դուռը գոց մնալ
բախտի տերը լինել
բախտի քմահաճույքին թողնել
7. Տրված բառերից որո՞ւմ հարցում արտահայտող բառ չես կարող գտնել:
ոչինչ
մարդ
հարցում
կով
Ջնջել ընտրվածքը
8. Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
Մարդկանց ատող – մենակյաց
Ինչքից զուրկ – ընչազուրկ
Շատ շնորհներ ունեցող – շնորհաշատ
Միշտ փթթած – փթթուն
Շեկ վարսերով – շիկահեր
9. Ո՞ր նախադասությունը զերծ չի մնացել «մակաբույծ» բառից:
Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:
Տանձենին ծաղկել է:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է:
Բողոքի երթին մասնակցում էին հարյուրավոր մարդիկ։
10. Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ «Ազատ լինել չի՛ նշանակում անգործության մատնվել» :
Ես ազատությունը կարծում եմ, որ լավ է, բայց պետք չէ չարաշահել ազատությունը: Ամեն մարդ մի կերպ է հասկանում ազատությունը։