Կար մի մարդ նրա անունը Արարատ էր։ Նրան ոչ ոք չէր սիրում անգամ նրա մայրիկը և հայրիկը, միակ նրան սիրողը և հարգողը նրա ընկերն էր։ Եվ նա որոշեց, որ պետք է ապրի ուրիշ կյանքով, բայց դե չփախավ տնից այլ հագավ ուրիշ շորեր, փոխեց վերաբերմունքը և բնավորությունը։ Նրա ընկերոջ անունը Միշել էր։ Բայց էլ Արարատը չէր սիրում նրան, ընկերություն չէր անում նրա հետ։ Բայց ընկերը չէր թողնի, որ նա այդպես չարացած մնա։
Եկավ Արարատի ծննդյան օրը, նրա ընկերները նրան նվերներ էին բերում՝ մեքենաներ, փլեյսթեյշն, իսկ Միշելը նրան նվիրեց փափուկ արջուկ։ Արարատը դեն նետելով արջուկը իր ընկերների հետ սկսեցին ծիծաղել և ծաղրել նրան։ Միշելը լացելով դուրս եկավ տնից, նստեց ծառի տակ և սկսեց մտածել թե ինչպես վերադարձնի ընկերոջը։ Վաղ առավոտ էր, Արարատին հյուր եկավ Միշելը, նրան բերեց կոնֆետ։ Արարատը կոնֆետը տրորելով հեռացրեց իր սենյակից Միշելին։ Միշելը էլի չհանձնվեց և գնաց տուն։
Մայրիկ, մայրիկ ասաց Միշելը․ ինձ խորհուրդ տուր թէ ինչպես վերադարձնեմ ընկերոջս։ Նստիր ասաց մայրիկը․ հիմա կպատմեմ և սկսեց սկզբից մինչև վերջ պատմել։ Միշելը ամեն բան հասկացավ, բայց ինչպես էր անելու ախր Արարատը չէր ուզենա հետը խոսեր։ Բայց Միշելը միշտ ծրագիր ուներ սկսեց Արարատի հետ, խոսել ուրիշ թեմաներից և քիչ քիչ Արարատը հասկացավ, որ պետք չէ լինել չար և ագահ։