Հայոց լեզու․ Տնային առաջադրանք․ Մակբայ

1.Տրված մակբայները(մակբայն՝ իբրև խոսքի մաս, բնութագրվում է նրանով, որ ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ) գրեցեք համապատասխան տեղերում:


Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այլևս չի կարող երկիրը կառավարել: Ես վերջապես իջած կլինեի իմ գահից, եթե վաղուց կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր մշտապես հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա այսուհետև կստանա իմ թագը և ցմահ կկառավարի իմ ժողովրդին:

 2. Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:

Որևէ բան, ինչ-ինչ պատճառներ, ոչ մի ձայն, այլևայլ բառեր, յուրաքանչյուր մարդ, ամբողջ տարի, բոլոր ամիսները։

3. Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

արկղ – արկղներ

ժամացույց – ժամացույցներ

հանդապահ – հանդապահներ

ծրագիր – ծրագրեր

երեխա – երեխաներ

տիկին – տիկնայք

թռչուն – թռչուններ

վագր – վագրեր

մեծատուն – մեծատներ

հացատուն – հացատներ

տղամարդ – տղամարդիկ

գառ – գառներ

գրագիր – գրագրեր

նուռ – նռեր

ականակիր – ականակրեր

հանքափոր – հանքափորներ

նավթահոր – նավթահորներ

օրագիր – օրագրեր

մատենագիր – մատենագրեր

դեղատուփ – դեղատուփեր

խմբերգ – խմբերգեր

գրաշար – գրաշարեր

դիմագիծ – դիմագծեր

Կազմի՛ր նախադասություններ կամ գրի՛ր պատմություն՝ գործածելով տրված բառեը։

Ամառ, ճրագալույս, դրական, լուսավառ, կակաչներ, բոսոր, լազուր, պատշգամբ, մշուշ, կամուրջ։

Ամառը բոսոր, լուսավառ կակաչները գլխիկները ուղղել էին դեպի լազուր երկինքը։

Ամառը կակաչները պատշգամբում լուսավառվել էին։

Leave a comment