
- Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Բնության մեջ կան շատ թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու (կիտրոնի բաղադրության մեջ), խնձորաթթու (խնձորի մեջ), կաթնաթթու (թված կաթի բաղադրության մեջ), քացախաթթու (առաջանում է խաղողը թթվեցնելիս)։
- Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
Ինչպես տեսնում եք, թթուների բաղադրությունում առկա է ջրածինը (H):
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափերը լինում են հեղուկային, էլեկտրոնային, օպտիկական, գազային և մեխանիկական։
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Պետք է այնպես անել, որ միջի սննդիկը չթափվի։ Ջերմաչափը օգտագործելուց հետո պետք է այն թափահարել։
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ։
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։ Մագնիսներն ունեն երկու բևեռ՝ հյուսիսային և հարավային։Երկու մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանուն բևեռները՝ վանվում իրարից։Ընդունված է հյուսիսային բևեռը ներկել կապույտ գույնով և նշանակել N տառով, հարավայինը՝ կարմիր և նշանակել S տառով։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Տեղանքում կողմնորոշվելու համար օգտագործում են կողմնացույցը։ Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը ունի ձգողական, մագնիսական դաշտեր, որոնց միջոցով սլաքները պտտվում են։
- Ի՞նչ է բջիջը։
Այն տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են օրգանիզմները կոչվում է բջիջ։
- Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատը հողին է միացնում բույսը, ծառը, ծաղիկը և այլն։ Արմատը կլանում է ջուրը և նրանում լուծվող նյութերը։
- Ի՞նչ է շնչառությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
- Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Շնչառական օրգաններն են քթի խոռոչը, քթըմպանը, կոկորդը, շնչափողը և բրոնխները։
- Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
- Ջրային միջավայր-ջրիմուռներ և քիչ թվով բարձրա կարգ բույսեր, ձկներ, կետեր,
խեցգետիններ։ - Օդացամաքային միջավայր-բոլոր բարձրակարգ բույսերը, միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։
- Հողային միջավայր-հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։
- Օրգանիզմային միջավայր մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։
- Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։