Նամակ ընկերուհուս

Ես այս նամակը գրում եմ իմ ամենամոտիկ ընկերուհուն։ Նրա հետ շփվում եմ արդեն համարյա երեք տարի։ Նրան շատ եմ սիրում և կիսվում նրա հետ։ Մենք բավականին շատ բաներ գիտենք իրար մասին։ Ես չեմ ուզում նրանից հեռանալ։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Նրա հետ շատ զվարճալի է և հետաքրքիր։ Բոլոր ակնթարթերը նրա հետ դառնում է րոպեներ։ Ես նրա հետ շփվում եմ իր բարության համար։ Նա ունի թույլ կողմեր, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ես նրան շատ եմ սիրում և պատրաստ եմ ամեն բան հանուն նրա։ Նրա հետ կիսվում եմ և ուտելիքով և գաղտնիքներով։

Նարեից Միլենային