Հայոց լեզու․ Տնային առաջադրանք

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:

Անխռով – խռով
երերուն – աներեր
երջանիկ – ապերջանիկ
ուժեղ – անուժ
տարակուսելի – անտարակույս
կախյալ – անկախ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
զարդարուն – անզարդ
բարձրաձայն – ցածրաձայն
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – անտենչ
շնորհալի – անշնորհ
երախտագետ – երախտամոռ, ապերախտ
գիտուն – անգետ

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

սարսափ – երկյուղ

ծուղակ – թակարդ

պաղատանք – աղերսանք

ընչազրկություն – չքավորություն

գրավչանք – հրապուրանք

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ – համբավ

առաջաբան – ներածություն

ավար – թալան

հարգանք – պատկառանք

երազանք – տենչանք

3. Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ,
 և շաղկապները։

Եթե մայրիկը տուն գա ապա կստուգի իմ տնայինները։

Արամը և Մերին խաղու էին, իսկ մյուսները ֆիլմ էին դիտում։

Մենք գնացել էին վանքերը տեսնելու, սակայն ոչ մի բան չտեսանք։

4. Նամակ գրիր ընկերոջդ կամ ընկերուհուդ։

Ես այս նամակը գրում եմ իմ ամենամոտիկ ընկերուհուն։ Նրա հետ շփվում եմ արդեն համարյա երեք տարի։ Նրան շատ եմ սիրում և կիսվում նրա հետ։ Մենք բավականին շատ բաներ գիտենք իրար մասին։ Ես չեմ ուզում նրանից հեռանալ։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Նրա հետ շատ զվարճալի է և հետաքրքիր։ Բոլոր ակնթարթերը նրա հետ դառնում է րոպեներ։ Ես նրա հետ շփվում եմ իր բարության համար։ Նա ունի թույլ կողմեր, բայց դա ինձ չի անհանգստացնում։ Ես նրան շատ եմ սիրում և պատրաստ եմ ամեն բան հանուն նրա։ Նրա հետ կիսվում եմ և ուտելիքով և գաղտնիքներով։

Նարեից Միլենային

Leave a comment