
Մի փոքր կպատմեմ ճամփորդության մասին դեպի Արատես։ Ճամփորդության մեկնարկը սկսվեց Ս․ Երրորդություն եկեղեցու բակից, մասնակցեցինք ժամերգությանը և ճանապարհ ընկանք դեպի Վայոց ձոր գ․ Արատես։ Առաջին կանգառը Արփա գետն էր, վայելեցինք գետի գեղեցկությունը ու շարունակեցինք ճանապարհը դեպի Սմբատաբերդ։ Ճանապարհը գեղեցիկ էր և շատ հավես։ Հաղթահարեցինք բարձունքը: Պահպանվել էին բերդի պատերը, վերևից շատ գեղեցիկ էր: Բարձունքին մի քանի մարզիկներով փոքրիկ ելույթ ունեցանք։ Առավոտյան անում էինք նախավարժանք, վազք, խաղացինք տարբեր խաղեր։ Երկրորդ օրը ևս լավ ժամանակ անցկացրեցինք։ Երրորդ օրը մարզվեցինք, նախաճաշեցինք, հետո գնացինք <<Սիրո տնակ>> այնտեղ շատ գեղեցիկ էր Հավաքեցինք խոտաբույսեր, նկարվեցինք և վերադարձանք։ Վերադառնալուց հետո հավաքեցինք մեր իրերը, խաղացինք և շարժվեցինք։