Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։ Ֆիզիկական երևույթներ։

Դասարանում քննարկվող հարցեր․

1․Ի՞նչ է բնությունը։

Բնությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։

2․Ի՞նչ է բնության երևույթը։

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանում են բնության երևույթներ։

3․Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

<<Ֆիզիկա>> բառն առաջացել է հունարեն<<ֆյուզիս>>՝ բնության բառից։

4․Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։

Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության երևույթները, հայտնաբերում է բնության մեջ տեղի ունեցող տարբեր ֆիզիկական երևույթները, միմյանց կապող օրենքները, բացահայտում երևույթների կապերն ու պատճառները։

5․Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ։

Ապակյա բաժակի կոտրվելը, տետրի թղթի, կոճի թելի կտրվեը, ջրի եռալը, սառուցի հալվելը։

6․Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։

Ֆիզիկական երևույթներն են՝ մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային ատոմային և միջուկային երևույթները։

7․Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։ Բերել օրինակներ։

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին կամ պարզապես մարմին։

8․Ի՞նչ է նյութը։ Բերել օրինակներ։

Այն, ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները կոչվում է՝ նյութ։ Օրինակ՝ երկաթ, պղինձ, փայտ, ջուր, օդ և այլն։

9․Ի՞նչ է մատերիան։

Այն ամենն, ինչ գոյություն ունի տիեզերքում ՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, գիտության մեջ անվանում են մատերիա:

10․Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

Leave a comment