Կաթնաթթվային բակտերիաները խմորում են ածխաջրերը և առաջացնում կաթնաթթու։ Կաթնաթթվային բակտերիաները անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում և բազմանում են կիսվելով։ Լինում են միայնակ կամ փոքրիկ գաղութներով։ Կան գնդաձև կաթնաթթվային բակտերիաներ, որոնց բջիջները գոյացնում են շղթաներ, օրինակ՝ լատ.՝ Streptococcus Lactis, և ձողաձև, օրինակ՝ լատ.՝ Lactobacillus։