
Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Նորավանք և Ջերմուկ։ Նորավանքը Հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Մասնակցել եմ <<Ծիրանի>> փառատոնին։ <<Ծիրանի>> փառատոնը տեղի է ունեցել Գնդեվազ գյուղում։ Գնդեվազ գյուղը այլ կերպ անվանում են Գնդեվանք։
Մասնակցել եմ նաև <<Մենք են մեր պարերը>> ամենամսյա փառատոնին։ Ներկա եմ եղել <<Գութան>>-ին։ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Գութանը կրկին ընդհատվեց 2023-ին՝ շարունակելով մեր ազգային արժեքներին, մեր հարուստ մշակութային ժառանգությանը տեր կանգնելու և մեր ազգային ինքնությունը պահպանելու առաքելությունը։
Գնացել եմ <<Սպարտակ>> բալետ։ <<Սպարտակ>> բալետը գրել է Արամ Խաչատրյանը 1954 թվականին։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում:
Իջել եմ բակ և խաղացել ընկերներիս հետ։