1. Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին։
Աստիճանաբար նրանք սկսել են հասկանալ բնության երևույթների իրական պատճառները, կանխատեսել դրանցհետևանքները և այդ գիտելիքներն օգտագործել իրենց առօրյա կյանքում։ Բացատրել բնության երևույթները փորձել են դեռևս Հին Չինաստանի, Հին Հնդկաստանի և Հին Հունաստանի գիտնականները։
2. Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից։
Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։
3․ Ի՞նչ է վարկածը։
Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար նախ արվում է որոշակի ենթադրություն կամ, ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած։ Այնուհետև վարկածի օգնությամբ տվյալ երևույթի բացատրության ճշտությունն ստուգելու նպատակով կատարվում են նոր փորձեր։
4․ Ի՞նչ է օրենքը։
Ընդհանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։
5․ Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը։
Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն։ Այն ոչ միայն բացատրում է հայտնի երևույթները, այլ նաև կանխատեսում է նոր՝ դեռևս անհայտ երևույթները և դրանց հետևանքները