Մարմին և նյութ:Քիմիական նյութերի տարածվածությունը բնության մեջ. Քիմիա 7

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  
Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

 Կենդանի մարմիններ
Անկենդան մարմիններ 
  

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:
Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 
Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:
Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:
Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:
Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:    

Օրգանական նյութեր  
Անօրգանական նյութեր

Դասարական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ապակուց պատրաստված բաժակը նյու՞թ է , թե՞ մարմին:

Ապակուց պատրաստված բաժակը մարմին է:

  1. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Սեղանը պատրաստում են պլաստմասից, ապակուց և փայտից։

  1. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:

Բաժակը պատրաստվում է ապակուց։

Գիրքը պատրաստվում է թղթից։

Կուժը պատրաստվում է կավից։

Փայլաթիթեղը պատրաստում են ալյումինից։

Լրացուցիչ տնային աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Թվարկե՛ք նյութեր,որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,և նշեք ,թե ինչի համար են նրանք օգտագործվում:

Փայտից պատրաստում են աթոռ։

Ալյումինից պատրաստում են փայլաթիթեղ։

Երկաթից պատրաստում են դարպաս։

  1. Հետվյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
    ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,ապարանջան,արծաթ,սեղան, փայտ,դանակ, երկաթ,ալյումին:

Նյութ – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

Մարմին – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ

  1. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
    ա. պղնձե լար բ. արծաթե, պլաստմասե, ոսկե պատառաքաղ
    գ. ռեզինե, գնդակ դ. ապակե, պլաստմասե բաժակ
    ե. փայտից, երկաթե, պլաստմասե քանոն ե. փայտից, պլաստմասե սեղան

Leave a comment