Հայոց լեզու 7․ Տնային առաջադրանք

Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը տեսնելու պատճառով էր երկար ճանապարհ անցել։

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Երեխաներն իրենք իրեն համար պարում էին, հետո պտտվում, իրենք իրենց ծափահարում ու զվարճանում, աշխարհքով մեկ լինում։

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Լույսը բացվում է․ սարի ետևից ծագում է արևը։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնանային երեկո դռան մոտ նստած զրուցում էինք։

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

— Եթե ցանկանում եք, որ չմահանամ, – ասաց արքան, – գնացե՛ք և անզուգական ջուրը բերեք, որ խմեմ և ելնեմ։

Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:

ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:

Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:

Ծաղրուծանակից վշտացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:

բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել

Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան տիրացան:

Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցել:

Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել:

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Հիվանդության … (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:

Հիվանդության շնորհիվ դասի չգնաց – հիվանդությունը փրկեց նրան, որ դասի չգնա։

Հիվանդության պատճառով դասի չգնաց – դասի չգնալու պատճառը հիվանդությունն էր։

Հիվանդության պատրվակով դասի չգնաց – նա պատրվակ հորինեց որպեսզի դասի չգնա։

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին (պահպանել, պաշտպանել):

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պահպանել – առանց վիրավորելու պահել։

Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել – չթողեց, որ վիրավորվեն։

Ո՞վ քեզ … (մղեց, դրդեց) այդ արարքին:

Ո՞վ քեզ մղեց այդ արարքին – ով քեզ առաջ մղեց այդ քայլին

Ո՞վ քեզ դրդեց այդ արարքին – ով քեզ ասաց, որ անես այդ քայլը

… (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:

թողեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ – հեղացավ հոտից:

լքեց իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ – վերջնական գնաց հոտից։

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Գնում էր կախարդական մատանին փախցնելու – ուզում էր մատանին հափշտակել

Գնում էր կախարդական մատանին գողանալու – մատանին գողացավ

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռիր – ձողը կորացրու

Այս ձողը թեքիր – մի քիչ կորացրու

Այս ձողը խոնարհիր – լրիվությամբ կորացրու

… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

Ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք – ուզում է քաղաքը գեղեցիկ տեսնել

ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք – կամենում է քաղաքին մաքուր տեսնել

տենչում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք – երազում է քաղաքը մաքուր լինի

մաղթում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք – ցանկանում է, որ քաղաքը մաքուր տեսնի

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:

ա) Երկարել, ձգվել:

Լեզուտ շատ է երկարել։

Սպորտմենը օղակների վրա ձգվում էր։

բ) Աղքատ, խեղճ:

Աղքատ մարդուն պետք է միշտ օգնել։

Խեղճ երեխան ամբողջ օրը ոչինչ չէր կերել։

գ) Գույն, երանգ:

Աշնանը տերևները գույներ են առնում։

Ծիածանը ունի տարբեր երանգներ։

.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

հափշտակել, խլել, կորզել, շորթել, գողանալ

սահմանել, հաստատել, կարգել, որոշել

կքվել, հակվել, թեքվել, խոնարհվել, ճկվել, կռանալ, ծռվել, իջնել

շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել

հոշոտել, բզկտել, ծվատել, պոկել, պատառոտել, գզգզել

. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

Վտիտ – նիհար

վճիտ – ականակիտ

բարի – գթառատ

անարի – երկչոտ

ականավոր – հռչակավոր

54. Գրի՛ր տրված գույների երանգների անունները (սկզբում իմացածդ բառերը գրի՛ր, հետո բառարանով լրացրո՛ւ):

Կապույտ – երկնաթույր, երկնագույն, ծովագույն, կապուտակ

կարմիր – ալ, բոսոր, արնագույն

կանաչ – խակի կանաչ, զմրուխտ, խոտի կանաչ

դեղին – ոսկեգույն, դեղձան, ծիրանագույն, արևագույն

սպիտակ – ճերմակ, կաթնագույն, ձյունագույն

սև – թուխ, արջնագույն մուգ

մոխրագույն – գորշ, գորշագույն

55. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով: Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով…(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական … (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա…(արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում … (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ …(տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում…(ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:

. Կետերը փոխարինի՛ր ամենահարմար հոմանիշով:

Գիտնականները մի քանի տարի հետազոտել (հետազոտել, քննել, ուսումնասիրել) են ջինջ (ջինջ, հստակ, ականակիտ, մաքուր) ձնաջրի ազդեցությունը կենդանիների ու բույսերի կենսագործունեության վրա և պնդում(ասում, համառում, պնդում) են, թե ձնաջուրն իսկական «անմահական» ջուր(ջուր) է: Ահա թե ի՛նչ են ցույց տվել(ցուցադրել, ցույց տվել) այդ փորձերը: Հալոցքի ջուր խմած (ըմպած, հարբած, խմած) հավերը երկու անգամ ավելի շատ և ավելի մեծ ձվեր են ածել, քան սովորական ջրով մեծացվածները (մեծացվածները, խնամվածները, պահվածները, սնվածները): Այդ ջրով խոնավացրած (թացացրած, թրջված, ջրոտված, խոնավացրած) սերմերի բերքը (արդյունքը, արգասիքը, բերքը) գրեթե երեք անգամ մեծ է եղել: Հետազոտողներից ոմանք նույնիսկ լեռնաբնակ (լեռնեցի, լեռնաբնակ, լեռնական) և տայգայաբնակ որսորդների երկարակյացությունն են ձնաջրին տալիս (հատկացնում, տալիս, վերագրում):

. Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում: Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի: Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է: Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա: Այլևս առավոտներն էլ չէին երգում: Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Leave a comment