Ես Նարեն եմ և այսօր կպատմեմ մի պատմություն։ Գիշերվա ժամը 1-ն էր դեռ քնած չէի։ Բոլոր լույսերը կամաց կամաց մարում էին։ Ես այս պատմութունը գրում իմ ընկերուհուն։
Որոշեցի զանգել նրան, պարզվում է նա էլ քնած չէր։ Խոսեցինք մի քիչ և հանկարծակի քնեցի։ Առավոտյան որոշեցի հանդիպել ընկերուհուս և խոսել նրա հետ։ Գիշերը տարօրինակ բաներ էր կատարվում ինձ հետ։ Ես շատ էի վախեցել, քանի որ ինձ հետ առաջին անգամ էր այդպիսի բան պատահել։ Ընկերուհուս հետ քննարկեցի այդ հարցը և նա ասաց, որ պետք չէ վախենալ, քանի որ այդպիսի բաները շատ են լինում մարդկանց հետ։ Նա ինձ մխիթարեց և ես հասկացա, որ պետք չէ վախենալ։ Սակայն տուն վերադառնալուն պես զգացի, որ ինչ-որ մեկը շշնջում է իմ անունը։ Շատ էի վախենում, կասեի սարսափում էի։ Ես շատ էի ուզում պարզել թե ինչ է կատարվում։ Քիչ անց աթոռը տեղից շարժվեց։ Ես ուշագնաց եղա և մի քանի րոպե անց վեր կացա, ես շփոթված նայում էի շուրջս։ Տանը մարդ չկար և դա ինձ ավելի էր վախեցնում։ Տունը ամբողջովին մթնեց և մթան մեջ պսպղացին երկու զույգ աչքեր։ Չկարողացա մեջս պահել և զանգեցի ընկերուհուս 10 րոպեից նա եկավ մեր տուն։ Նա էլ տեսավ այս ամենը և երկուսս սկսեցինք բարձր բղավել, բայց ոչ ոք չէր լսում մեզ և օգնության չէր հասնում։ 5 րոպե անիմաստ բղավոցներից հետո ես և ընկերուհիս հասկացանք, որ բղավելուց ոչ մի օգուտ չկա։ Ես ուշքի չէի եկել, բայց ուշքի գալով հարցրեցի, իսկ ինչպես ես տուն մտել պատուհանով պատասխանում է ընկերուհիս։ Բայց այս հարցը այսպես չպետք է մնա։ Լույսը վառվելուն պես ես և ընկերուհիս փնտրեցինք նշաններ, ընկերուհիս գտավ բարձրախոս, իսկ ես լար, որը կապված էր աթոռից։ Եղբայրս դուրս եկավ մահճակալի տակից, ես և ընկերուհիս բարձր ճչացինք, բայց հետո հասկացանք, որ այս ամենը պատրաստել էր եղբայրս ինձ վախեցնելու համար։