Անկյուններ չափելու համար կիրառում են փոխադրիչ կամ անկյունաչափ։ Փոխադրիչի սանդղակի գծիկները դասավորված են կիսաշրջանագծով, որի կենտրոնը փոխադրիչի վրա նշված է գծիկով (փոխադրիչի կենտրոն)։ Փոխադրիչի սանդղակի միջոցով O կենտրոն ունեցող փռված անկյունը կարելի է բաժանել 180 հավասար անկյունների։ Այն անկյունը, որը հավասար է փռված անկյան 1180 մասին, անվանում են աստիճան:
° նշանը աստիճանի նշանակումն է։ Փոխադրիչի սանդղակի յուրաքանչյուր բաժանում հավասար է 1°-ի։
AOB անկյունը չափելու համար փոխադրիչը վերադրում ենք նրա վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկարում։ անկյան O գագաթը համընկնում է փոխադրիչի կենտրոնին, և մի կողմն անցնում է փոխադրիչի սանդղակի հաշվարկման սկզբով։ այդ դեպքում մյուս կողմը ցույց է տալիս AOB անկյան աստիճանային չափը, այսինքն՝ թե քանի աստիճան է պարունակում AOB անկյունը.
∠AOB = 110°։
Փոխադրիչ կիրառում են նաև անկյուններ կառուցելու համար։ Դիցուք պահանջվում է կառուցել 50°-ի անկյուն այնպես, որ նրա կողմը լինի տրված KC ճառագայթը։
փոխադրիչը դնենք այնպես, որ նրա կենտրոնը կամընկնի ճառագայթի սկզբնակետին, իսկ KC ճառագայթն անցնի փոխադրիչի սանդղակի հաշվարկման սկզբով։ D կետը դնենք 50° նշումով գծիկի դիմաց և տանենք KD ժառագայթը։ Մենք կառուցեցինք 50°-ի CKD անկյունը, որը գտնվում է KC ուղղից վերև։ Կարելի է կառուցել նույնպիսի անկյուն նաև այդ ուղղից ներքև։
Իսկ եթե խնդրի պայմանում ցույց տրվեր, թե տրված ուղղի որ կողմում պետք է կառուցել CKD անկյունը, ապա խնդիրը կունենար միայն մեկ լուծում։
Ընդհանրապես, ցանկացած ճառագայթից տվյալ ուղղությամբ կարելի է առանձնացնել տվյալ աստիճանային չափի միայն մեկ անկյուն։
Հավասար աստիճանային չափեր ունեցող անկյուններն իրար հավասար են։
Եթե OM ճառագայթը AOB անկյունը բաժանում է AOM և MOB անկյունների, ապա AOB անկյան աստիճանային չափը հավասար է AOM և MOB անկյունների աստիճանային չափերի գումարին։
Եթե AOM անկյան աստիճանային չափը փոքր է POK անկյան աստիճանային չափից, ապա ասում են, որ AOM անկյունը փոքր է POK անկյունից կամ POK անկյունը մեծ է AOM անկյունից։ Գրում են.
∠AOM < ∠ POK կամ ∠POK > ∠AOM։
Ուղիղ անկյունը հավասար է 90 աստիճանի։ Ուղիղ անկյունից փոքր անկյունը կոչվում է սուր անկյուն, իսկ ուղիղ անկյունից մեծը՝ բութ անկյուն։

Այսպիսով,
եթե B անկյունը փռված է, ապա ∠B = 180°,
եթե B անկյունը բութ է, ապա 90° < ∠B < 180°,
եթե B անկյունը ուղիղ է, ապա ∠B = 90°,
եթե B անկյունը սուր է, ապա 0° < ∠B < 90°։
Աստիճանի 1/60-րդ մասը կոչվում է րոպե, իսկ րոպեի 1/60-րդ մասը վայրկյան: Րոպեն նշում եմ «’», իսկ վայրկյանը՝ «”»: Օրինակ 60 աստիճան, 32րոպե և 17 վայրկյան անկյունը նշանակվում է այսպես՝ 60032’17”
Առաջադրանքներ
1) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի րոպեասլաքը 5 րոպեում:
360 : 60 = 6
6 x 5 = 30
Պատ․՝ 30o
2) Քանի՞ աստիճանով է պտտվում ժամացույցի ժամսլաքը 2 ժամում:
360 : 12 = 30
30 x 2 = 60
Պատ․՝ 60o
3) Կառուցել MNK և CNK անկյուններն այնպես, որ ∠MNK = 130°, ∠CNK = 80° և NC ճառագայթը MNK անկյունը բաժանի երկու մասի։ Գտնել MNC անկյան աստիճանային չափը։

130 – 80 = 50
Պատ․՝ ∠MNC = 50o
4) Փռված անկյան ո՞ր մասն է կազմում 70օ-ի անկյունը:
Պատ․՝ 0,389 մաս
5) Ուղիղ անկյան ո՞ր մասն է կազմում 42°-ի անկյունը:
Պատ․՝ 0,467 մաս
6) OE Ճառագայթը AOB անկյունը տրոհում է երկու անկյան: Գտեք <AOB-ն, եթե՝
ա) <AOE=440, <EOB=770,
44 + 77 = 121
Պատ․՝ 121o
բ) <AOE=12037’, <EOB=108025’:
12 + 108 = 120
37 + 25 = 62
Պատ՝․ 120o 62’ = 121o 2’