Տառեր պարունակող ոչ զրոյական միանդամը եթե ունի միայն մեկ թվային արտադրիչ, որը գրված է առաջին տեղում, իսկ յուրաքանչյուր տառ հանդես է գալիս միայն մեկ անգամ՝գրված որոշակի աստիճանի տեսքով, ընդ որում՝ տառերը գրված են այբբենական կարգով, ասում են, որ այդպիսի միանդամն ունի կատարյալ տեսք:
Օրինակ՝ 3a2b կատարյալ տեսքի է
aab3 կատարյալ տեսքի չէ
Տառեր պարունակող ոչ զրոյական կատարյալ տեսքով գրված միանդամի թվային արտադրիչը անվանում են միանդամի գործակից:
Օրինակ՝ -12ab4c կատարյալ տեսքով գրված միանդամի գործակիցը՝ -12-ն է:
Եթե ոչ զրոյական միանդամը ունի միայն տառային արտադրիչներ, ապա համարում են, որ նրա գործակիցը 1 է:
Օրինակ՝ x5yz7 միանդամի գործակիցը 1 է:
Ցանկացած իրական թիվ համարվում է կատայալ տեսքով գրված միանդամ:
Օրինակ՝ -3; 123; -⅘ կատրայալ տեսքի միանդամներ են:
Զրոյական միանդամի կատարյալ տեսքը 0-ն է:
Ցանկացած միանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի:
Օրինակ՝ a(-3)a3b2(-4)b=12a4b3
x2y0z=0
Կատարյալ տեսքի ոչ զրոյական միանդամի աստիճան կոչվում է նրա մեջ մտնող բոլոր տառերի աստիճանների գումարը:
Օրինակ՝ 4x5y -ը 6 աստիճանի միանդամ է:
0-ից տարբեր թիվ հանդիսացող միանդամի աստիճանը 0 է, իսկ 0 թիվը միակ միանդամն է, որի աստիճանը չի սահմանվում:
Սահամնում։ Կատայալ տեսքի ոչ զրոյական միանդամներն անվանում են նման, եթե նրանք իրար հավասար են, կամ տարբերվում են միայն իրենց գործակիցներով:
Օրինակ՝ 3ab և 5ab նման են, որովհետև տարբերվում են միայն գործակցով:
Պարզելու համար՝ նմա՞ն են արդյոք տրված միանդամները, նրանց սկզբում պետք է բերել կատարյալ տեսքի:
Նման միանդամների գումարը հավասար է մի միանդամի, որը նման է դրանցից յուրաքանչյուրին և գործակիցը հավասար է այդ միանդամների գործակիցների գումարին: Նույն ձևով էլ հանումը:
Օրինակ՝ 3a3b+4a3b=(3+4)a3b
2xy-4xy=(2-4)xy=-2xy
Այս գործողությունները կոչվում են նման անդամների միացում:
Առաջադրանքներ
1) Ո՞ր միանդամներն անվանում նման:
Եթե նրանք իրար հավասար են, կամ տարբերվում են միայն իրենց գործակիցներով նրանց անվանում են մնան միանդամներ:
Ինչպե՞ս ենք գումարում, հանում նման միանդամները:
Գումարել և հանել կարելի է միայն նման միանդամները:Ոչ զրոյական միանդամներն անվանում են նման, եթե կատարյալ տեսքի բերելուց հետո դրանք իրար հավասար են կամ տարբերվում են միայն իրենց գործակիցներով:
2) Տրված միանդամների մեջ գտեք նմանները
ա) 2a3b; 3a4b2; 4a3b; 80a4b2; a3b; -a4b2; a; -c; 6px; 6a4b2; -5px
բ) 0a2b3; -3a3b2; 0ab; 12a2b3; 2a3b2
3) Գտեք նման միանդամների գումարին հավասար միանդամը
ա) 3m+5m
բ) 15a2b+14a2b+7a2b
գ) 25b2c3+(-27)b2c3+7b2c3
4) Գտեք նման միանդամների տարբերությանը հավասար միանդամը
ա) a-3a=-2a
բ) 10b-18b
գ) 3bc-17bc
դ) mk-3mk
ե) 4b2c-12b2c
զ) 18a3b5-9a3b5
5) Կատարեք նման անդամների միացում
ա) 6a8b2+7a8b2+(-2)a8b2
բ) 0c2e5+4c2e5-16c2e5