Դասարանում քննարկվող հարցեր․
1․Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:
Չաթել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպմեծության հետ, որն ընդունված է որպես միավոր
2․Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք
3․Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ։
Յույրաքանչյուր չափիչ սարք ունի սանդղակ։ Սանդղակը չափիչ սարքի գծիկներն են և թվերը։
4․Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման սահման։
5Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք։Ինչպե՞ս են որոշում չափիչ սարքի բաժանման արժեքը։
Չափիչ սարքի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները, որոնց կողքին մեծության թվային արժեքներն են գրված, այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։
6.Ինչի՞ց է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։ Չափման սխալը կախված է նաև չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։
7․Ինչպե՞ են որոշում չափման սխալը։