Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:
Բ տեքստում օգտագործվում են դարձվածքներ
Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են: Ի՞նչ է մտածում բանական մարդը:
Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում: Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում: Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են: Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:
Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:
Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ձեռքը փակ – ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար ջարդ ու փշուր եղավ – կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, տակից գլուխ – ամբողջովին ջնարակված աման ձեռք բերեց ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը աշխարհով մեկ եղավ – ուրախացավ: Բայց մարդու աչքը ծակ – ագահ է չէ՞. երբ ձեռք տվեց ամանին, ախ ու վախ արեց – հառաչեց. -Նորը, խոսք չկա – իհարկե, շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:
Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Դրանց տեղին գործածությունը նաև արտահայտում է խոսողի վերաբերմունքը հաղորդող մտքի նկատմամբ: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառի ընտրությունը:
Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում մեջտեղում և վերջում:
Ձեռք – ձեռագործ
հյուր – հյուրընկալ
հույս – անհույս
վերջ – վերջաբան
գետ, (գիտ) – գիտություն
գետ – գետաձի