Սովորում ենք հայոց լեզվի խոսքի մասերը։
Հայերենում տասը խոսքի մաս կա, և բոլոր բառերը տեղավորվում են դրանց մեջ: Կան բառեր, որոնք կարող են պատկանել տարբեր խոսքի մասերի: Մի խոսքի մասի պատկանող բառը կարող է գործածվել այլ խոսքի մասի իմաստով (օրինակ` կապույտը սիրել կապակցության մեջ կապույտ ածականը գործածվել է որպես գոյական` գոյականաբար):
Սովորենք խոսքի մասերը հերթականությամբ։
Գոյական
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:
Առարկա ասելով հասկանում ենք՝
1.իրեր, oրինակ՝ պատ, աթոռ, ծաղիկ,
2. կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են), oրինակ՝ երազանք, ամպրոպ և այլն,
4.անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ, այդ թվում՝
- անձնանուններ, oրինակ՝ Հովհաննես Թումանյան,
- մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝ դերասան, որսորդ, դարբին, տնտեսուհի:
Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին` ի՞նչ՝ պատուհան, ձի, ընկերություն, կարկուտ, ո՞վ — բժիշկ:
Այլ բառեր կարող են ցույց տալ՝
- առարկա կամ առարկաների ամբողջություն՝ առանց դրանք անվանելու, oրինակ՝ բոլորը, ոչինչ, սա,
- գործողություն. այդ դեպքում կպատասխանեն ի՞նչ անել, ի՞նչ անող, ի՞նչ արած հարցերին, oրինակ՝ գրել,երգող, նստած,
- առարկայի հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ինչպիսի՞ հարցին՝ կարմիր,
- առարկաների քանակ, այդ դեպքում կպատասխանեն քանի՞, ո՞րերորդ հարցերին՝ յոթ, տասներորդ,
- գործողության հատկանիշ. այդ դեպքում կպատասխանեն ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ և այլ հարցերի՝ առավոտյան, միանգամից, դանդաղ, ամենուրեք:
Ուշադրություն
Գոյականները լինում են հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ, կարող են լինել որոշյալ և անորոշ, եզակի և հոգնակի: Գոյականը կարող է հոլովվել ( միասին ծանոթանալու ենք և քննարկելու ենք մանրամասն։)
Գործնական հայոց լեզու
- Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:
Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կոչել) պատճառ դառնալ:
Աշխատանքից (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):
Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:
Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:
Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:
2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:
Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:
Եզակի – մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց
Հոգնակի – մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ