Կասենք, որ բազմանդամն ունի կատարյալ տեսք, եթե նրա բոլոր անդամները գրված են կատարյալ տեսքով և նրանց մեջ չկան նման անդմաներ:
Օրինակ՝

կատարյալ տեսքի բազմանանդամներ են:
Երկու անդամներից բաղկացած կատարյալ տեսքի բազմանդամն անվանում են երկանդամ, երեք անդամներից բաղկացած կատարյալ տեսքի բազմանդամն անվանում են եռանդամ և այլն: Օրինակ՝

Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի:
Կատարյալ տեսքի ոչ զրոյական բազմանդամի աստիճան անվանում են նրա մեջ մտնող միանդամների աստիճաններից ամենամեծը:
Օրինակ՝ 20a3-2b+7 բազմանդամը գրված է կատարյալ տեսքով, նրա աստիճանը 3 է, քանի որ նրա մեջ մտնող միանդամների աստիճաններն են 3, 1 և 0, իսկ դրանցից ամենամեծը 3-ն է:3x-5 բազմանդամի աստիճանը 1 է:34 բազմանդամի աստիճանը 0 է: (0-ից տարբեր ցանկցած թիվ զրո աստիճանի բազմանդամ է:)0-ն միակ բազմանդամն է, որի աստիճանը որոշված չէ:
Առաջադրանքներ
1) Գրել բազմանդամների 4 օրինակներ, բերել կատարյալ տեսքի և հաշվել աստիճանը:
4a2b−ba+12 աստիճաններն են 3, 2, 0։
2) Բազմանդամը կատարյալ տեսքի՞ է և եթե ոչ, բերել կատարյալ տեսքի.

ա) 3m — 3n
բ) 1
գ) կատարյալ տեսքի է
դ) a3b — ab3
3) Բազմանդամը բերեք կատարյալ տեսքի և որոշեք նրա աստիճանը.

ա) 8a2b + 5b2a
բ) 5a3 – a3x – 6ax3