Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները․ Տնային առաջադրանք․ Կենսաբանություն 7

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ի՞նչ կառուցված ունեն գլխարկավոր սնկերը 

Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի մասին

Սպիտակ սունկ են կոչում նրա համար, թեև ունի շագանակագույն գլխարկ։ Պարզվում է, որ սպիտակ է դրա միջուկը։ Այն երբեք չի փոխում իր գույնը, անգամ երբ կտրում են, չորացնում կամ եփում։

Միջինը յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:

Իմանալ․

  • Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկան, կեղծ կոճղասունկը, կարմիր ճանճասպանը,  կեղծ աղվեսասունկը և այլն:
  • Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնը, կարմրագլուխ սունկը, յուղասունկը, կեչասունկը, և այլն:

Leave a comment