Համաշխարհային պատմություն 7

Առաջադրանք 1

«Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան

«Քաղաքակրթության սկզբնավորումը» էջ 6-10-ը պատմել, դուրս գրել նոր հասկացությունները, էջ 10-հարցերի պատասխանել:

Նոր հասկացություններ

Հարկահավաք, արտադրող տնտեսություն, նահապետական ընտանիք

1. Ինչպե՞ս մարդիկ տիրապետեցին երկրագործությանը։

Հավաքչությամբ զբաղվելով՝ մարդիկ ի վերջո տիրապետեցին երկրագործությանը, սովորեցին հացաբույսեր աճեցնել և բերք ստանալ։

2. Ինչպե՞ս առաջացավ անասնապահությունը, և ի՞նչ հետևանքներ ունեցավ այն։

Աստիճանաբար ընտելացրին մի շարք կենդանիների։ Ընտանի կենդանիներից ստանում էին ոչ միայն միս, բուրդ, կաշի, այլև կաթ, որից պատրաստում էին տարբեր տեսակի կաթնամթերք։ Այսպես նեոլիթում մարդը տիրապետեց նաև անասնապահությանը։

3. Երկրագնդի ո՞ր տարածքում է առաջինը կատարվել անցումը քաղաքակրթությանը։

Պետության ստեղծումով նախնադարյան համայնական կարգը քայքայվեց։ Սկսվեց քաղաքակրթության ժամանակաշրջանը։ Քաղաքակրթությունը ծնունդ առավ Ք․ ծ․ ա․ IV հազարամյակում Հին Արևելքում։

4. Ինչպե՞ս կատարվեց անցումը յուրացնողից արտադրողական տնտեսությանը։

Յուրացնողից արտադրողական տնտեսությանն անցումը սկզբնապես կատարվեց այն տարածքում, որը գիտնականները անվանում են <<բարեբեր կիսալուսին>> կամ <<ոսկե եռանկյուն>>։

5. Որտե՞ղ և ե՞րբ են առաջացել առաջին պետությունները։

Աշխարհում առաջին անգամ միասնական պետություններ առաջացել են Հին Եգիպտոսի և Միջագետքի տարածքում, որտեղ կային պարբերաբար հորդացող ջրառատ գետեր, որոնք բնականից ոռոգում և պարարտացնում էին ափամերձ տարածքները՝ հնարավոր դարձնելով այդ հողերի մշակումը անգամ պարզագույն գործիքներով։

Leave a comment