Մխիթարյան Միաբանություն․ Հայ գրականություն 7

Մխիթարյան Միաբանություն – դիտե՛լ տեսանյութը և, որքան հնարավոր է մանրամասն, գրավոր պատմել այն։ Ինքդ պատրաստի՜ր տեսանյութ։

Մխիթար Սեբաստացին շատ մեծ գործ է արել հայերի համար։ Նա եղել է բանիմաց, խելացի։ Եվ բոլորը զարմացել են, որ այդպիսի մեծ գործ է արել։

Մխիթար Սեբաստացին եղել է հայ կաթոլիկ, հայագետ։ Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին փետրվարի 7-ին։ Սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։

Սեբաստացին շատ է ուզեցել ստեղծել իր միաբանությունը։ 20 տարեկանում դարձել է քահանա։ Հետո հասել է Կոստանդնուպոլիս։ Իսկ 1701 թվականին ստեղծում է Մխիթարյան Միաբանություն։ Իսկ շուտով տեղափոխվում են Իտալիա։ Մինչև 1740 թվականները բարեկարգում է կղզին։ Իսկ մուտքի մոտ գրված է <<Բարի եկար հայրենակից>>։ Միաբանությում զբաղվում են հայագիտական, բանասիրական, բառարանագիտական և թարգմանչական գործով։ Կամ ինչպես Սեբաստացին էր ասում․ հայկաբանությամբ։ Սուլթան Համիդ երկրորդը ասել է որ․ ավելի շատ վախենում է Մխիթարյանների տպագրման սարքերից քան հայ ֆիդայինների զենքերից։

Leave a comment