Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականություն: Նյութական կետ: Շարժման հետագիծ: Ճանապարհ․ Ֆիզիկա 7

Պատասխանել հետևյալ  հարցերին.

1. Ինչն են անվանում մեխանիկական շարժում։

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2. Բերել մեխանիկական շարժման օրինակներ։

Մարդկանց շարժվելը, թռչունների թռչելը, ամպերի շարժվելը և այլն։

3. Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին։

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

4. Ինչն են անվանում նյութական կետ։

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ, որ դեպքում՝ոչ մարմնի անցած ճանապարհ։

Եթե ուզում ենք չափել ինքնաթիռի շարժումը դիտարկելիս կարելի է համարել նյութական կետ։ Ինքնաթիռի վերելքն և վայրէջքը ուսումնասիրելի ինքնաթիռի ձևն ու չափերն ունեն էական նշանակություն, և այս դեպքում չի կարելի համարել նյութական կետ։

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

Սովորել ․Է․ Ղազարյանի դասագրքից՝ (Ֆիզիկա 7) էջ 21-ից, մինչև էջ 28։

Leave a comment