Մայաների լեզուն պահպանվում է մինչև օրս։ Մեքսիկայի և Գվատեմալայի շատ գյուղական շրջաններում մինչ օրս պահպանվում է մայաների լեզուն և մշակույթը:
Ներկա պահին 7 մլն մայաներ ապրում են Յուկաթան թերակղզում: Չնայած մայաներն այսօր էլ ապրում են, այդ ժողովրդի վերջին անկախ պետությունը նվաճվել է իսպանացիների կողմից 1697թ.-ին:
Մայաներն իրենց երեխաներին անվանում էին համապատասխան այն օրվան, երբ նա ծնվել է:
Մայաներն ունեին բավականին զարգացած բժշկություն: Նրանք կարում էին վերքերը մարդու մազով, պլոմբում էին ատամները և նույնիսկ պրոթեզներ էին պատրաստում:
Չնայած տարածված կարծիքին, մայաներն ունեն մի քանի օրացույց, բայց այդ օրացույցներից ոչ մեկում չի կանխագուշակվել աշխարհի վերջը 2012-ին: Մայաներն ունեցել են 3 օրացույց, որոնցից մեկը, ինչպես և ժամանակակից Գրիգորյան օրացույցը, ունի 365 օրվա շրջան: Ամենաերկար օրացույցի շրջանը զրոյացվում է յուրաքանչյուր 2880000 օրը մեկ, իսկ հերթական վերսկսումը եղել է 2012թ.-ին: Դա էլ հանգեցրել էր աշխարհի վերջի մասին լուրերին:
Մայաներն ունեին հին քաղաքակրթությունների մեջ գրագրության ամենաառաջավոր համակարգերից մեկը: Նրանք գրում էին ամեն ինչի վրա, նույնիսկ՝ շենքերի:
Դժբախտաբար, մայաների հին տեքստերից շատերը կորել են իսպանական նվաճման ժամանակ: Սակայն 20-րդ և 21-րդ դարերում, շնորհիվ քրտնաջան հետազոտությունների, նրանց տեքստերի մի մասը վերականգնվել է և թարգմանվել:
Ինչպես և ացտեկները, մայաները երբեք չեն օգտագործել երկաթ կամ պողպատ: Նրանց զենքերը պատրաստված են եղել օբսիդիանից կամ հրաբխային լեռնատեսակներից:
Մայան մեզոամերիկյան քաղաքակրթություն է, որն աչքի է ընկել նախակոլումբիական ամերիկյան մայրցամաքների ամբողջությամբ մշակված լեզվական համակարգով, ինչպես նաև իր արվեստով, ճարտարապետությամբ, մաթեմատիկական և աստղագիտական համակարգերով։ Որոշ աղբյուրներում մայաները հիշատակվում են որպես ներկայիս Մեքսիկայի տարածքում բնակված հնդկացի ժողովուրդ։ Չնայած նրան, որ այս ցեղն ստեղծվել էր նախադասական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 2000 – մ.թ. 250), նրանց շատ քաղաքներ, համաձայն մեզոամերիկյան գրականության, իրենց զարգացման գագաթնակետին են հասել Դասական ժամանակաշրջանում (մ.թ. 250 – 900 դդ) և շարունակել հետագա զարգացումը մինչև իսպանացիների հայտնվելը։