1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել
յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ
ունեն):
Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:
Ա խմբի բառերը հատուկ գոյականներ են։
Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ,
հնարավորություն:
Բ խմբի բառերը վերացական գոյականներ են։
Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի,
դերասանուհի, անձնավորություն:
Գ խմբի բառերը անձ ցույց տվող գոյականներ են։
2․Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը։
Աշուն
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:
Համո Սահյան
3․ Հետևյալ թվականները տառերով գրի՛ր․
654 – վեց հարյուր հիսունչորս
659 – վեց հարյուր հիսունինը
5478 – հինգ հազար չորս հարյուր յոթանասունութ
3546 – երեք հազար հինգ հարյուր քառասունվեց
12893 – տասներկու հազար ութ հարյուր իննսուներեք
75648 – յոթանասունհինգ հազար վեց հարյուր քառասունութ
489523 – չորս հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր քսաներեք
146782 – հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր ութսուներկու
4․ Ստեղծագործական աշխատանք՝ ազատ թեմայով։