Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եմ․
- Ջրիմուռների մասին
- բազմացումը
- բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը , ջրիմուռների բազմազանությունը
- Լրացուցիչ առաջադրանք սովորել դասագրքից- էջ՝ 37
Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
- Կառուցվածքային ի՞նչ առանձնահատկություններ ունեն ջրիմուռները։
Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության:
- Ի՞նչ միաբջիջ կանաչ ջրիմուռներ են ձեզ հայտնի։
Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:
- Ինչու՞ են ամենախորը տեղերում բնակվում կարմիր ջրիմուռները։
Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները:
Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:
- Ի՞նչ օգուտ են ստանում մարդիկ ջրիմուռներից։
Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն:
Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով: