Ածական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային`ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ լավ մարդ։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կամվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ (ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր ածականներով հարուստ պատում։
«Սիրո տարքիք»
«Արդյո՞ք դու կուզեիր»
Արդյոք մարդ կուզենար լինել ավելի լավը, կամ ավելի բարի։ Եթե մարդ ուզում է լինել բարի պետք է չար արարքներ չանի։ Իսկ ավելի կրթված լինելու համար պետք է սովորել և շատ գիրք կարդալ։ Իսկ մարդ կուզենար ունենալ ջին, իհարկե որպեսզի ցանկանար շատ փող, հարստություն, մեծ առանձնատներ և այլն։ Իսկ այդ ժամանակ մարդիկ կմոռանան կարիքավորներին և կդառնան եսասեր։
«Գիշերային թռիչք»