Միանդամը բազմանդամի հետ բազմապատկելիս, պետք է միանդամը հերթականությամբ բազմապատկել բազմանդամի բոլոր անդամներով:
Օրինակ՝
a(2-b+3a) = a2-ab+a3a = 2a-ab+3a2
Իսկ հակառակ գործողությունը, երբ բազմանդամը ներկայացվում է միանդամի և մեկ այլ բազմանդամի արտադրյալի տեսքով, կոչվում է ընդհանուր արտադրիչը փակագծերից դուրս բերում:
Օրինակ՝
x2y+x2y2=x2y(1+y)
Տրված բազմանդամը -1-ով բազմապատկելուց ստացված բազմանդամն անվանում են տրված բազմանդամի հակադիր բազմանդամ:
Օրինակ՝ a-b2+15 և -1(a-b2+15)=-a+b2-15 հակադիր բազմանդամներ են:
Առաջադրանքներ
1) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.
ա) x(x-y+10)
x² – xy + 10x
բ) (x-y)(-3)
-3x + 3y
գ) (a+b-c)a
a2+ ab – ac
դ) (a-b+c)2b
2ba – 2b2 + 2bc
2) Ընդհանուր արտադրիչը դուրս բերեք փակագծերից.
ա) 3a+ 3b
3 (a + b)
բ) 2x-2y
2 (x – y)
գ) 5a+10
5 (a + 2)
դ) 14-7y
7 (2 – y)
ե) 12x+6y
6 (2x + y)
զ) 4-4a
4 (1 – a)
է) ab-bc
b (a -c)
3) Գտեք միանդամի և բազմանդամի արտադրյալը.
ա) (x2-xy+y2) (-12x2y3) = -12x⁴y³ + 12x³y⁴ – 12x²y⁵
բ) 2a2b5 (a4-5ab2-3b2) = 2a⁶b⁵ – 10a³b⁷ – 6a²b⁷