
1.

2. Միջագետքով են հոսում Եփրատ և Տիգրիս գետերը և թափվում են Պարսից ծոցը: Երկու գետերն էլ իրենց բնույթով նման էին Նեղոս գետին. ապրիլ և մայիս ամիսներին վարարում էին, ստորին հոսանքի շրջանում բաժանվում էին ճյուղերի, ոռոգում և պարարտացնում շրջակա տարածքը: Գետերը հարուստ էին ձկներով, ափերին աճում էին արմավենիներ, թզենիներ և այլ պտղատու ծառեր, գետափնյա եղեգնուտներում կային շատ տարբեր տեսակների թռչուններ և վայրի կենդանիներ:
3. Հարավային միջագետքում մշտական բնակություն հաստատեցին շումերական ցեղերը։
4. Դրանցից հզորացավ աքքադ քաղաք պետությունը, որի արքա Սարգոնը Ք․ ծ․ ա․ XXIV դ․ վերջին իրեն ենթարկեց մյուս քաղաք-պետությունները, ապա տևական պատերազմներից հետո գրավեց նաև Շումերը։ Միջագետքը առաջին անգամ միավորվեց մեկ պետության մեջ։
5․ Նարամ – Սուենն ընդունեց <<աշխարհի չորս կողմերի թագավոր>> տիտղոսը։ Վերջին Աքքադի պետությունը թուլացավ և նվաճվեց Հայկական լեռնաշխարհից Միջագետք ներխուժած կուտիների ցեղերի կողմից։