Իներցիայի երևույթը․ Տնային առաջադրանք․ Ֆիզիկա 7

Թեման․Իներցիայի երևույթը։ Խնդիրների լուծումներ։

Կրկնել նախորդ թեմայի հարցերը։

1․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

Կատարիր այս փորձերը ,տեսանյութ պատրաստիր,որտեղ լինի փորձի նկարագրությունը,մեկնաբանությունը, եզրակացությունը,երևույթը։Պատասխանիր փորձում եղած հարցերին          

Փորձ 1– Բարակ ստվարաթղթից կտրիր   2 – 3սմ  լայնությամբ  շերտ,  և   ծայրերը սոսնձելով պատրաստիր 10-15սմ տրամագծով օղակ: Օղակը հարմարեցրու մածնի շշի բաց բերանին: Նրա վրա դիր կոպեկը: Քանոնը մտցրու օղակի մեջ և հորիզոնական, կտրուկ շարժումով օղակը դուրս նետիր կոպեկի տակից: Բացատրիր դիտվող երևույթը:  

Փորձ – 2 Հարթ սեղանի եզրին դիր թղթի շերտ, վրան դիր ապակե բաժակը: Ձեռքով բռնելով թղթի ազատ ծայրը, քանոնով ուժեղ և կտրուկ հարվածիր այնպես,որ բաժակը մնա սեղանին և  ջուրը չթափվի։

            Ստորև նշված խնդիրների լուծման ժամանակ ,խնդրի գրառման ձևը և լուծումը պահպանելու համար, օգտվել Է.Ղազարյանի դասագրքի էջ 38-ում լուծված խնդիրների օրինակներից:

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից էջ17-ից մինչև էջ26-ը: 

Լուծել Է.Ղազարյանի դասագրքից ՝էջ 169-ից․ խնդիրներ 33-ից մինչև 48 -ը:

Leave a comment