1. Քո սիրած թեմայով գրիր փաստեր (մոտավորապես տասը հատ):
1. Չկարծեք, թե ոսկե մեդալները մաքուր ոսկուց են՝ իրականում դրանք արծաթե մեդալներ են՝ ոսկե կաղապարով: Վերջին անգամ ոսկե մեդալ շնորհել են 1912թ.-ին:
2. Եթովպացի մարզիկ Աբեբե Բիկիլան ոսկե մեդալակիր է դարձել 1960թ.՝ անցնելով բոլոր մրցակիցներից առանց կոշիկների:
3․ 1896թ.՝ առաջին Օլիմպիադայի ժամանակ ոսկե մեդալներ չեն շնորհել։ Ամենաբարձր մրցանակը արծաթե մեդալն ու ձիթապտղի ճյուղն էր:
4․ Օլիմպիական դրոշի վրա կան աշխարհի բոլոր երկրների դրոշների գույները։
5․ Ամերիկացի Ֆրեդ Լորցը որակազրկվել է այն բանից հետո, երբ տարածության մի մասն անցել է մեքենայով, ապա վազել վերջին 4 մղոնը։
6․ Ստոկհոլմում 1912թ.-ի խաղերը ներառում էին մրցույթ գրականության ասպարեզում։
7․ Ամենաերկար մենամարտը տևել է 11 ժամ։
8․ ԱՄՆ-ի առաջին օլիմպիական չեմպիոնը ստիպված է եղել հրաժեշտ տալ Հարվարդին։
9․ 1900թ. ամերիկուհի Մարգարեթ Էբբոթը գոլֆի չեմպիոն է դարձել՝ այդ մասին նույնիսկ տեղյակ չլինելով։ Նա եկել է Փարիզ Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու, և ականատես է եղել գոլֆի մրցույթին: Նա որոշել է փորձել իր ուժերն ու հաղթել է: Եվ միայն ԱՄՆ վերադարձից հետո է իմացել, որ Օլիմպիական ոսկի է շահել:
10․ Մուհամեդ Ալին տառապում էր ավիաթռիչքների վախով, այդ իսկ պատճառով պարաշյուտ հագավ 1960թ. Հռոմ Օլիմպիական խաղերին մեկնելիս։ Եվ ոսկե մեդալակիր դարձավ։
2.Գտի՛ր թվականները:
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
3. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Եզակի
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Հոգնակի
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Եզակի
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
Եզակի
4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդներ (ժողովուրդ) կան: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզվով (լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու գործածվում (գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ բնակվում (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով: