Ֆիլմերը մեծ հետք են թողնում մարդու վրա։ Կան ֆիլմեր, որոնք ուսուցողական են և կան ֆիլմեր, որոնք ուսուցողական չեն։ Մարդիկ սիրում են տարբեր ժանրեր։ Իմ չսիրած ժանրը կռիվ ֆիլմերն են, իսկ սիրածս ժանրը սիթքոմները, հումորային ժանրը և ինձ հետաքրքրող նորություներն են։ Եվ մի քիչ էլ սարսափ ֆիլմերը։ Դիտել եմ մի ֆիլմ, որը մի տղայի կյանքի մասին էր։ Նա շատ լավ էր սովորում, կիրթ էր և դաստիարակված։ Նա ցանկանում էր դառնալ դերասան, իսկ ծնողները դեմ էին։ Ծնողներից գաղտնի նա դերեր էր խաղում ներկայացման մեջ։ Բոլորը հիացած էին նրա ներկայացումներով, բայց նրա հայրը չէր ընդունում, որ նա դառնա դերասան։ Իսկ վերջում ցավալի վերջաբան է լինում։