Ամփոփիչ․ Քիմիա 7

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջնում։

  1. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

Բաժակի կոտրվելը, թղթի կտրվելը, սառույցի հալվելը և այլն։

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ նոր նյութեր են առաջանում։

  1. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Լուցկու այրվեը, երկաթի ժանգոտեը և այլն։

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելը
    4.կաթի թթվելը
  3. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ:

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից։

  1. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ:

Բարդ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։

  1. Ի՞նչ է ատոմը:

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասն է։

  1.  Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը.

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։

  1. Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը:

Ֆտորի հարաբերական ատոմային զանգվածը հավասար է 19-ի:

  1. Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը՝ mo-ն.
    1 .Ar(ցինկ)=65

m0 (ցինկ) = 65 . 1,66 . 10–27 կգ = 1,079 . 10–25 կգ                                                                                                              

2. Ar(պղինձ)=64

m0 (պղինձ) = 64 . 1,66 . 10–27 կգ = 1,0624 . 10–25 կգ

Leave a comment