
1. Մուրսիլիս I արքան բազմաթիվ արշավանքներ կատարեց, իսկ Ք․ ծ․ ա․ 1595 թ․ գրավեց և կողոպտեց Բաբելոնը։
2. Սիրիայի հյուսիսային մասում բնակվող խուրիական ցեղերի շրջանում կազմավորվեց Միտաննի պետությունը։ Պետության մայրաքաղաքն էր Վաշուկանին՝ Եփրատի Խաբուր վտակի ափին։
3. Ք․ ծ․ ա․ I հազարամյակում Փյունիկացիները ստեղծեցին աշխարհում առաջին այբուբենը՝ կազմված 22 նշաններից, որի օրինակով իրենց այբուբենները ստեղծեցին այլ ժողովուրդներ ևս։
4. Հրեաները առաջինն էին, որ հրաժարվեցին հերթանոսական բազմաստվածությունից և անցան միաստվածություն, որից էլ սկիզբ առան միաստվածային կրոնները՝ Քրիստոնեությունը և Իսլամը։
5. Ք․ ծ․ ա․ II հազարամյակում աշխարհում առաջինը հայտնագործեցին երկաթի մշակումը, երկաթյա գործիքների և զենքերի պատրաստումը։