
1. Ք․ ծ․ ա․ VIII դ․ վերջին Դեյոկիսը միավորեց մարական ցեղերը, կառուցեց մայրաքաղաք Էկբատանը և սկիզբ դրեց Մարաստան պետությանը։
2. Մարաստանի արքա Կիաքսարին (Ք․ ծ․ ա․ 625 -585) հաջողվեց վտարել սկյութներին և վերականգնել երկրի անկախությունը։
3․ Կյուրոսը ապստամբեց Մարաստանի դեմ, գրավեց այն և միավորեց ողջ Իրանը իր իշխանության ներքո։ Կյուրոսը գրավեց նաև ողջ Փոքր Ասիան։ Կյուրոսի զորքերը գրավեցին Բաբելոնիան։
4. Պարսից ավագանին գահ բարձրացրեց Կյուրոս Մեծի ազգական Դարեհ I-ին (Ք․ ծ․ ա․ 522 – 486)։ Երբ Դարեհը արքա դարձավ, թագավորության բոլոր հպատակ ժողովուրդները ապստամբել էին Պարսկաստանի դեմ։ Դարեհը կարողացավ ճնշել ապստամբությունները և պահպանել Աքեմենյան տերության միասնությունը։ Պետության միասնությունն ամրապնդելու համար Դարեհ I-ը կայսրության տարածքը բաժանեց 20 սատրապության՝ փոխարքայության։ Յուրաքանչյուր սատրապություն պետք է սահմանված չափի հարկ վճարեր աքեմենյան արքային՝ դրամով և բնամթերքով։
5․ Կյուրոսի ստեղծած պետությունը նրա տոհմի անունով կոչվեց Աքեմենյան տերություն։
6․ Աքեմենյան տերությունը ավելի քան 200 տարի մեկ պետության մեջ միավորեց Հին Արևելքի քաղաքակրթության գրեթե բոլոր օջախները։ Միավորումը նպաստեց լեզվով, բարքերով և սովորություններով իրարից խիստ տարբեր ժողովուրդների քաղաքակրթական նվաճումներին մյուսների ծանոթացմանը և յուրացմանը։