վիկտորինայի հարցաշար
- Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր։
Ա – ականջ
Ռ – ռունգ
Ո – ողնաշար
Ջ – ջերմություն
- Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելու համար
Կիտրոն, ազնվամորի, մասուր, մոշ
- Թվեք ձմեռային սպորտաձևեր
չմշկասահք, դահուկային սպորտ, հոկեյ
- Թվեք ամառային սպորտաձևեր
Լող, վոլեյբոլ, ֆուտբոլ
- Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: Ձյուն ուտել պատասխանը հիմնավորել։
Ոչ, չի կարելի խմել գետի, լճի ջուր, քանի որ դրանց մեջ կան շատ բակտերիաներ։ Նաև չի կարելի ուտել ձյուն, քանի որ ձյունը վնասում է կոկորդը։
- Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել
Բոլոր եղանակներին կարելի է կոփվել։
- Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել։
Ոչ, քանի որ եղունգի տակ կան շատ միկրոբներ, որոնք վնասում են։
- Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշին, պատասխանը հիմնավորել
Ոչ, որովհետև, օրինակ ես ունենամ հիվանդությունը ուրիշը նույնպես կվարակվի։
- Կարելի՞ է ուրիշի կոշիկ հագնել: պատասխանը հիմնավորել։
Ոչ, որովհետև ուրիշը կարող է ունենալ հիվանդություններ, որոնք վարակովի են։
Առաջադրանք 3 / 1 բալ/
- Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:
նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա
2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա
պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ
3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով
նարինջ, խնձոր, տանձ, մանդարին
4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ
սալոր, կարտոֆիլ, գազար,բանան
5 Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ
սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար
6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար
կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ
Այս բոլոր մթերքները կոչվում են կաթնամթերքներ, սրանցից ամենահարուստը կալցիումով կաթնաշոռն է։