Կոլիզեյ – Իտալիա․ Պատմություն 7

Կոլիզեյը գտնվում է Հռոմում, իսկ Հռոմը Իտալիայի մայրաքաղաքն է։ Սկզբնապես Կոլիզեյը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն (լատ.՝ Amphitheatrum Flavium)։ Իր անունը ստացել է «կոլոսիում» կամ «կոլոս» բառից, որը հունարեն է, նշանակում է՝ հսկա, մեծ։ Սակայն Կոլիզեյը այդպես է կոչվել 8-րդ դարից, կամ իր հսկա չափերի, կամ այն պատճառով, որ նրա մոտակայքում հնում կանգնած է եղել Ներոնի վիթխարի արձանը։ 

1.Սկզբնապես Կոլիզեումը կոչվել է Ֆլավիոսների ամֆիթատրոն: Կոլիզեյի շինարարությունը սկսվել է Հռոմում՝ մ.թ 72 թվականին Վեսպասիան կայսրի հրամանով: Շինարարությունն ավարտվել է  80 թվականին, կայսր Տիտեի (Վեսպիասանի որդի) օրոք:

2. Երուսաղեմի պաշարումից հետո, կայսրն ամբողջովին վերացրել է Երուսաղեմի տաճարը, որից մնացել է միայն «Լացի պատ» կոչվող մասը, որը մինչ այսօր գոյություն ունի: Հետո սկսվել է Կոլիզեի կառուցումը, որի ժամանակ օգտագործվել է «Ոսկե տան» ավիրվածությունից մնացած շինանյութը: 

3․ Կոլիզեյի ամֆիթատրոնը երբևէ կառուցված ամենամեծ ամֆիթատրոնն է:

4․ Կոլիզեյը կառուցված է ցեմենտից և քարից: Կոլիզեյի արենայի երկարությունը 85,75 մ է, իսկ լայնությունը՝ 53,62մ: Իսկ պատերի բարձրությունը 48-50 մ է:

5․ Կոլիզեյը տեղավորում էր 50000 հանդիսատես: Ամեն մի հանդիսատեսի նստատեղի լայնությունը 35 սմ էր:

6․ 400 տարի շարունակ Կոլիզեյի արենայում մարտեր են ացկացվել զինվորականների, նախկին զինվորականների, ստրուկների, հանցագործների և կամավորների միջև: Մարտիկներին ընտրում էին, ըստ քաշի, հասակի, կռվելու ունակությունների: Այս բոլոր մարտերը անցկացվում էին Հռոմի բնակիչների ժամանցը ապահովելու համար:

7․ Կոլիզեյը ամենաշատ այցելություն ունեցող վայրն է Իտալիայում: Ամեն տարի այցելում է մոտ 6 միլիոն զբոսաշրջիկ:

8․ Դիեգո Դելլա Վալլեն որոշել է 33 միլիոն դոլար ներդրում կատարել Կոլիզեյի վերականգման աշխատանքների համար, որը սկսվել է 2013 թվականից: Իտալիայի մշակույթի նախարարությունը ծրագրավորում է վերականգնել և դարձնել Կոլիզեյը այնպիսին, ինչպիսին եղել է 19-րդ դարում:

9․ Բացի գլադիատորներից մենամարտեր էին անցակցվում նաև կենդանիների միջև: Արենայում հնարավոր էր տեսնել առյուծների, վագրերի, փղերի, արջերի և այլ էկզոտիկ կենդանիների: Կենդանիների մարտերը անվանում էին «առավոտյան մարտեր», իսկ գլադիատորներինը «երեկոյան մարտեր»: Արենայի ամբողջ պատմության ընթացքում մահացել է 400000 մարդ և 1000000 կենդանի:

Աղբյուրներ՝ այստեղ, այստեղ։

Leave a comment