Ընկերեներ ջան, այս շաբաթվա աշխատանքներն են․
- Ծաղկավոր բույսերի բազմացում․
- Նոր դասագիրք- էջ 63
Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․
- Ի՞նչ եղանակով են կատարվում ծածկասերմ բույսերի բազմացումը
Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
- Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:
- Նկարագրեք խաչաձև փոշոտումը
Խաչաձև փոշոտում – փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
- Նկարագրեք ինքնափոշոտումը
Ինքնափոշոտում – փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները: