Հարաբերական մոլեկուլային զանգված: Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը․ Քիմիա 7

Մոլեկուլային զանգված, մոլեկուլը բնորոշող մեծություն, որը ցույց է տալիս, թե նրա զանգվածը քանի անգամ է տարբերվում զանգվածի ատոմական միավորից։ Ըստ ժամանակակից մոտեցման, զանգվածը (նաև ատոմական զանգվածը) չափողականություն չունեցող մեծություն է։ Սակայն մոլեկուլային զանգված տերմինը դեռևս լայնորեն օգտագործվում է իր նախկին իմաստով՝ «Մոլեկուլային զանգվածը մոլեկուլի զանգվածն է՝ արտահայտված զանգվածի ատոմական միավորներով (ածխածնային միավորներով)»։ Այդ դեպքում հարկ է լինում բաց թողնել նրա չափողականությունը։

Հարաբերական մոլեկուլային զանգված, մոլեկուլի հարաբերական զանգվածի ատոմային միավոր։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ Զանգվածի ատոմային միավորից (ԶԱՄ)։ Այն նշանակում են Mr-ով։ Օրինակ՝ ջրի մոլեկուլի զանգվածը 18 անգամ մեծ է 1 ԶԱՄ-ից։ Ահա օրինակ ջրի (H2O) մոլեկուլային զանգվածի որոշումը՝:Mr(H2O)=2Ar(H)+Ar(O)=2+16=18.:

Տեսանյութի հղումը այստեղ:

Leave a comment